ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Շնորհակալություն շարունակական խնամքի և հոգածության համար

Շնորհակալություն շարունակական խնամքի և հոգածության համար
01.06.2024 | 13:50

Շնորհակալություն Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ սիրելի հայրապետին Արցախյան պատերազմների մասնակից մեր հաշմանդամ տղաների հանդեպ ցուցաբերած շարունակական խնամքի և հոգածության համար:

Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հ.Գ.

Շնորհակալություն նաև «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Հիմնադիր-տնօրեն պարոն ԳԵՎՈՐԳ ՄԱՉԱՆՅԱՆԻՆ, Արցախյան պատերազմների մասնակից մեր հաշմանդամ տղաներին աշխատանքով ապահովելու և արժեքավոր մասնագետներ դառնալու հարցում անձնապես աջակցելու համար:

Դիտվել է՝ 4909

Մեկնաբանություններ